Առողջապահության լրատու 14-15.2012
Notice: Trying to access array offset on value of type null in /home/med-practic.com/public_html/classes/function.php on line 919
Իր կոչմանը հավատարիմ. Հռիփսիմե Սինանյան
Հռիփսիմե Սինանյանը խորհրդային տարիներին Հայաստանում առաջինն էր, ով արժանացավ Սոցիալիստական աշխատանքի հերոսի բարձր կոչմանը և նրա անունը ոսկե տառերով գրվեց Հայաստանի Հանրապետության առողջապահության պատմության էջերում:
Համեստ, ծայրագույն աշխատասեր, գթառատ, բծախնդրության հասնող պարտաճանաչ. այսպես էին բնորոշում Հռիփսիմե Սինանյանին նրա ժամանակակիցները, գործընկերները և բազում հիվանդները, ովքեր այսօր էլ հիշում և գնահատում են նրան: «Միակ թերությունը Ձեր համեստությունն է», մեծարման երեկոյին նշել էին նրա գործընկերները:
Հռիփսիմե Սինանյանը ծնվել է Արևմտյան Հայաստանում, Էրզրում քաղաքում: Ընտանիքը, մի կերպ խուսափելով եղեռնից, բնակություն է հաստատում Արևելյան Հայաստանում, ամիսներ շարունակ շատ գաղթականների հետ Էջմիածնի Մայր տաճարի, Սուրբ Հռիփսիմեի վանքի պատերի մոտ գիշերելուց հետո տեղափոխվում է Երևան, այնուհետև Բաքու, որտեղից էլ ավագ դուստրը` Հռիփսիմեն, գերազանցությամբ ավարտելով միջնակարգը, գալիս է Երևան ուսումը շարունակելու նպատակով:
Մասնագիտություններ կան, որոնք, ասես, ի վերուստ են տրված մարդուն և ուղղորդում են նրան ամբողջ կյանքում: Հռիփսիմեի անչափ բարությունը, բնածին գթառատությունը, ուրիշի ցավը զգալու և ամոքելու ունակությունն ու կարողությունը նրան տանում են բժշկական ինստիտուտ: Գերազանցությամբ ավարտելով ինստիտուտը` երիտասարդ մասնագետն աշխատանքի է անցնում Հոկտեմբերյանի շրջանի Մեծ Շահրիհատ գյուղի տրոպիկական կայանում: Այդ տարիներին Հայաստանում մոլեգնում էր տիֆի, մալարիայի համաճարակը և Հռիփսիմեն ուժերի գերագույն լարումով, ինքնամոռաց մասնակցում է համաճարակի վերացման պայքարին:
Մեծ էր երիտասարդ բժշկուհու ցանկությունը` խորանալ բժշկագիտության ոլորտում և որպես ասպիրանտ սկսում է սովորել ինստիտուտի հոսպիտալ թերապիայի ամբիոնում: Սակայն Հայրենական մեծ պատերազմը փոխում է բոլոր ծրագրերը և Հռիփսիմեն կամավոր մեկնում է Էջմիածին, ստանձնում նորաբաց զինվորական հոսպիտալի թերապևտիկ բաժանմունքի վարիչի պարտականությունը և պատերազմի հինգ տարիների ընթացքում բարեխղճորեն ծառայում Հայրենիքին: Այստեղ ի հայտ են գալիս և ձևավորվում բժշկուհու կազմակերպչական ունակություններն ու նրա բնատուր հոգատարությունն ու գթասրտությունը ֆիզիկապես և հոգեպես ապաքինում են շատ ու շատ վիրավոր զինվորների, վերադարձնում նրանց ապրելու հավատը: Հռիփսիմեն նրանց համար ոչ միայն բուժող բժիշկ էր, այլև հոգատար քույր, բարեկամ, օգնում էր նրանց իր գիտելիքներով, իմաստնությամբ, փորձով, գթությամբ և անսահման բարի խոսքով ու սրտով: Ինչպես հիշում էին նրա ընկերները, Հռիփսիմեն իր սուղ միջոցներից, իրեն հատկացված օրաբաժինը տալիս էր ծանր հիվանդներին, գիշերով դնում նրանց սեղանիկներին, թաքուն, որ ոչ-ոք չտեսնի և չհրաժարվի:
Հայրենական պատերազմի ավարտից հետո, Հռիփսիմեն վերադառնում է ամբիոն: Սակայն պատերազմի տարիներին ձեռք բերած բուժական, գիտական և կազմակերպչական հարուստ փորձն ու գիտելիքները նա որոշում է կիրառել պրակտիկայում և աշխատանքի է ընդունվում Հանրապետական կլինիկական հիվանդանոց, ստանձնում 3-րդ թերապևտիկ, այնուհետև սրտաբանական բաժանմունքի ղեկավարությունը: Նա տարիներ շարունակ անձնվիրաբար և անշահախնդրորեն ծառայել է իր ժողովրդին, գիշերներ լուսացրել իր հիվանդների մահիճների մոտ, եղել նրանց անփոխարինելի և հավատարիմ բժիշկն ու խորհրդատուն: Նա անսահման նվիրված էր իր գործին:
Եվ ըստ արժանվույն գնահատվում է Հռիփսիմե Սինանյանի անձնվեր աշխատանքը. նա արժանանում է բժշկի ամենաբարձր և պարտավորեցնող կոչումներից մեկին` Հանրապետության վաստակավոր բժշկի պատվավոր կոչմանը:
Հայրենիքը բարձր է գնահատում Հռիփսիմե Սինանյանի ծառայությունները և նա արժանանում է կառավարական մի շարք պարգևների` «Առողջապահության գերազանցիկի» կրծքանշան, Խորհրդային Միության Նախարարների խորհուրդը Հայրենական մեծ պատերազմի ժամանակ անձնվեր և անձնազոհ աշխատանքի համար պարգևատրում է նրան.«1941-1945թթ. Հայրենական մեծ պարերազմի տարիներին անձնվեր աշխատանքի համար»,«1941-1945թթ. Հայրենական մեծ պարերազմի տարիներին Գերմանիայի դեմ տարած հաղթանակի համար» շքանշաններով: Եվ, վերջապես, Սոցիալիստական աշխատանքի հերոսի կոչում` Լենինի շքանշանով և Մուրճ ու մանգաղ ոսկե շքանշանով: Նրա անունն ընդմիշտ գրանցվում է Հանրապետական կլինիկական հիվանդանոցի Պատվո գրքում:«Մենք` ժամանակակիցներս ջերմ հուզմունքով ենք հիշում Հռիփսիմե Սինանյանի երջանիկ և մի փոքր շփոթված հայացքը կառավարական այդ մեծ պարգևների հանձման օրը, որոնց նա արժանացել է անձնուրաց աշխատանքի շնորհիվ,- հիշում են նրա այն տարիների երիտասարդ գործընկերները:- Շատերը կընդունեն իրենց համար նշանաբան` աշխատել, ապրել, ստեղծագործել Սինանյանի նվիրումով»:
12.11.2012 Notice: Trying to access array offset on value of type null in /home/med-practic.com/public_html/classes/function.php on line 919
Կարդացեք նաև
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ընկերության մասին
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Դդում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Դիմակներ` մազերի համար
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ